Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. Գեւորգ Սաֆարյանին բաց չթողնելու դիմաց թանկ են վճարելու (Տեսանյութ)

Հունվար 25,2016 13:46

«Արդեն բոլորիս համար պարզ է, որ Հայաստանում անկախ դատարան գոյություն չունի»,- հունվարի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 25-ին մերժեց առաջին ատյանի դատարանի՝ որպես խափանման միջոց Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ կալանք նշանակալու որոշումը բողոքարկող միջնորդությունը: Այդ կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին դատարանի դիմաց:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ եթե նույնիսկ դատարանը դրական որոշում կայացներ, դա դատարանի շնորհքը չէր լինի, այլ պետք է լիներ քաղաքական որոշում. «Գեւորգին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, դուրս գալն էլ լինելու է քաղաքական որոշում, չեմ կասկածում ես: Միաժամանակ համոզված եմ, որ մինչ օրս, որ Գեւորգին բաց չեն թողել, սրա դիմաց շատ թանկ են վճարելու: Այսինքն՝ այս հիմարները, նկատի ունեմ այս համակարգը, եթե իրենք կարծում են, որ Հյուսիսային Կորեայի ռեսուրսն ունեն, չարաչար սխալվում են»:

Նա նշեց, որ կարծում է, որ ձերբակալությունները պետք է շարունակություն ունենան, միայն Գեւորգ Սաֆարյանով չպիտի սահմանափակվեն. «Ինչ-ինչ պատճառներով չկարողացան ձերբակալությունները շարունակեն, թե ինչու Գեւորգը, պարզ է: Գեւորգը երիտասարդների շրջանում սիմվոլ էր, Գեւորգն ինքը գլխավոր ոգեւորողներից էր, բնականաբար, պետք է սկսեին ամենաշատ ոգեւորողից: Եթե չվախեցող Գեւորգին կարողանում են բռնել, մեկուսացնել, շատ երիտասարդներ, իրենց կարծիքով զգույշ կլինեն, զուսպ կլինեն, չեն միանա դեկտեմբերի 1-ից սկսված շարժմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031