Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները պատրաստվում են տեսակցել Նելլի Մինասյանին

Հունվար 25,2016 22:30

Քաղաքացիական մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են առաջիկա օրերին այցելել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «հանցավոր» խմբի գործով կալանավորված եւ այսօր ազատ արձակված Նելլի Մինասյանին:

«Շատ ուրախ եմ, որ նրան բաց են թողել, քանի որ համոզված եմ, որ ինքը այդ ամենի հետ կապ չէր կարող ունենալ եւ նրան, ի սկզբանե պետք է չձերբակալեին: Իմ կարծիքով, պարզապես ինչ-ինչ պատճառներով ներկա է եղել այդ տանը՝ չիմանալով, ինչեր կային այնտեղ: Մոտակա օրերին կտեսնվենք նրա հետ անպայման»,- ասաց քաղաքացիական ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր լրացել էր Նելլի Մինասյանի կալանքի երկամսյա ժամկետն ու այն երկարացնելու միջնորդություն չէր ներկայացվել: Նրա  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նելլի Մինասյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այս պահին չի կարող ասել, թե իր պաշտպանյալն ինչ կապի մեջ է եղել «հանցավոր» խմբի անդամների հետ, ինչու է եղել Նորք-Մարաշում գտնվող տանը: Փաստաբանի խոսքով, Նելլին առողջական լավ վիճակում է:

Հիշեցնենք, որ գործով կալանավորվածներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031