Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ուղղակի նախազգուշացում է Լեռնային Ղարաբաղին եւ նրա իշխանություններին. «Հրապարակ»

Հունվար 27,2016 10:40

Ակնհայտորեն, ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին առանձնապես չի հաջողվել այս կամ այն երկրի պատվիրակությունների հետ պայմանավորվածություններ-համաձայնություններ ձեռք բերել։ Երեւի միայն Թուրքիան է, որ ամբողջ կազմով անընդհատ Ադրբեջանի օգտին է քվեարկել, մյուս երկրներից քվեարկել են ինչպես կողմ, այնպես էլ դեմ։ Իտալիան, օրինակ, գերազանցապես զեկույցներին դեմ է քվեարկել, իսկ Հունաստանից, զարմանալիորեն, կողմերն էլ քիչ չեն եղել, փոխարենը Ալբանիայից են դեմ քվեարկել։ Այնպես որ, բավականին անկանխատեսելի քվեարկության պատկեր է ստացվել։

Արդյունքում երկու նմանօրինակ մոտեցումներով զեկույցներից.մեկն ընդունված է, մյուսը՝ մերժված, եւ սա ուղղակի նախազգուշացում է Լեռնային Ղարաբաղին եւ նրա իշխանություններին, թե իրենք որքան հեռու են միջազգային որեւէ ատյանում նույնիսկ հասկանալի լինելուց։ Երկու զեկույցում էլ Լեռնային Ղարաբաղը չի ընկալվում որպես թեկուզ դե ֆակտո գոյություն ունեցող սուբյեկտ, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի բռնազավթման համար ծառայող շիրմա։

Հետեւաբար, Ստեփանակերտում ճիշտ կվարվեն, եթե Ղրիմի՝ Ռուսաստանին բռնակցելու առթիվ հրապարակային տոնախմբություններ բեմադրելու, Հայաստանից ժամանող Սեֆիլյանի կարգի անցանկալի քարոզիչների վրա աբորիգենի վայրենությամբ հարձակումներ կազմակերպելու եւ զինուժով արդյունքի հասնելու սին հույսերի փոխարեն, այն հազվագյուտ դեպքերում, երբ այս բարդ ու բազմազբաղ աշխարհում ինչ-ինչ մարդիկ եւ կառույցներ որեւէ առիթով կամ հաշվարկով, այնուամենայնիվ, ժամանակ են գտնում Լեռնային Ղարաբաղի խնդրով հետաքրքրվելու, նույնիսկ զեկույցներ են կազմում եւ քննարկում, Ստեփանակերտում առաջինը շահագրգռություն ցուցաբերեն նման հազվագյուտ առիթներից օգտվելու եւ իրենց տեսակետները հայտնելու համար:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031