Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրեասյանը չէ՝ ով ուզում է լինի, ուզում է Իշտոյանը լինի՝ էլի կիսապաշտպան է լինելու». Հովհաննես Մարգարյան (Տեսանյութ)

Փետրվար 01,2016 17:54

«Ուզում է կաշվից դուրս գա Անդրեասյանը, Անդրեասյանը չէ՝ ով ուզում է լինի, ուզում է Իշտոյանը լինի՝ էլի կիսապաշտպան է լինելու: Չի կարող իրացնել իր առջեւ դրված խնդիրները»,- ԱԺ-ում նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին խոսելիս այսպիսի տեսակետ հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նրա գնահատմամբ՝ Կարեն Անդրեասյանը լավ էլ տողատակին բացատրեց, թե ինչու է հրաժարական տալիս. «Զգաց, որ չի կարող հեչ բան անել, նամուսը, թասիբն առած ասաց՝ ես խելոք հեռանում եմ: Գրել է մարդը՝ ես այն, ինչ ուզում եմ, այն աշխատանքը այն արդյունավետությամբ չեմ կարող կատարել: Հայկական իրողությունը բոլորս էլ հասկանում ենք, լուսնից չենք իջել»:

Նա առաջարկեց, որ որքան հնարավոր է շատ թեկնածուներ առաջադրվեն, որ անկախ մարմին ընտրվի արդյունքում:

Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը հիշեցրել էր Գոգոլի «Տարաս Բուլբա» վիպակի հայտնի արտահայտությունը՝ «Я тебя породил я тебя и убью». «Շատ եմ ցանկանում, որ այս վիճակից Մարդու իրավունքների պաշտպանները դուրս գան: ՀՀ օմբուդսմենը պիտի լինի չկաշկանդված քաղաքական ուժերի, նրանց եղբայրների, բարեկամների ու նրանց շահերի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29