Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Տղամարդկային կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, պատասխանատվությունից չի կարող խուսափել». Արմեն Աշոտյան

Փետրվար 02,2016 13:37

«Որեւէ կուսակցություն, սեփական դիրքն ընդգծելու համար կարիք չունի այլ կուսակցության ուսերին կանգնելու, որպեսզի երեւա: Այս պարագայում, կարծում եմ, ՀՅԴ-ն իր դերակատարությունն ընդգծելու համար կարող է փառքով օգտագործել իր 125 տարվա պատմության պատվանդանը»,- այսօր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հետ կապված:

Դիտարկմանը՝ տարիներ շարունակ ՀՅԴ-ն կրթության ոլորտը վերցրել է իր ձեռքը՝ նախարարն արձագանքեց. «Կրթության ոլորտը մասնագիտական է: Կախված է նրանից նաեւ, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է այդ պահին ղեկավարում, բայց ընդհանուր ռազմավարությունը նույնն է: Վերջին 25 տարիների ընթացքում այդ ռազմավարությունը միշտ եղել է նույնը: Նախարարների փոփոխությունները բերում են բացառապես տակտիկական փոփոխություններ, ոլորտային տեսակետից քաղաքականությունը նույնն է»:

Հարցին՝ ՀՀԿ-ն հեղինակազրկվա՞ծ է՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքը հպարտությամբ է կրում ՀՀԿ-ի կրծքանշանը եւ հպարտությամբ է կատարում ՀՀԿ-ի անդամ լինելու իր առաքելությունը»:

Armen_Ashotyan_3

Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ՀՀԿ-ն խնդի՞ր ունի պատասխանատվությունը լղոզելու, դրա համա՞ր եք ՀՅԴ-ի հետ համագործակցության գնում՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Մենք երբեւէ խուսափե՞լ ենք պատասխանատվությունից: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել երկրի համար ամենածանր ժամանակահատվածներում՝ արցախյան պատերազմից սկսած, իսկ քաղաքական առումով՝ 2008-ից առ այսօր համաշխարհային ճգնաժամերից, տարածաշրջանային լարումներից, մեծ քաղաքական կատակլիզմներից հետո: Մեզ շատ բաների մեջ կարող եք հանիրավի մեղադրել, բայց ոչ պատասխանատվությունից խուսափելու համար: Տղամարդկային կուսակցությունը, ինչպիսին իր պահվածքով, բնավորությամբ եւ պատմությամբ ՀՀԿ-ն է, պատասխանատվությունից չի կարող խուսափել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29