Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր մեր երկիրը պլինտուսի մակարդակի է». Բագրատյանը կոչ է անում ԿԲ նախագահին պատժել ու հեռացնել

Փետրվար 02,2016 18:25

«Էսօր մեր երկիրը պլինտուսի մակարդակի է: Մենք կարող ենք հայրենասիրական խոսքեր ասել՝ պաթոսով, բայց դրանք դատարկ խոսքեր են, կա իրականություն: Կա ռեալ, դաժան իրականություն»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով՝ «2014-ի դեկտեմբերին ԿԲ-ն, առանց հիմնավորելու, բանկերի կանոնադրական կապիտալը բարձրացրեց 5-ից 30 մլրդ: Այսօր արդեն փակված բանկ ունենք: Ես զգուշացրել եմ ֆինանսաբյուջետային հանձնաժողովին, երկու անգամ եղել եմ, ես արդեն չեմ ուզում գնամ էդ  հանձնաժողով: Ճիշտ է, նախագահն ինքը բարեհամբույր է, բայց ԿԲ-ից մի հատ դեմագոգ է գալիս, ասում ա մի անհեթեթություն: Անիմաստ է գնալ, խոսել:

Եղբայր, չի՞ կարելի ունել փոքր բանկային բիզնես: Ինչի՞ ՌԴ-ում 3 մլն-ով կարող ես բանկ ունենալ, ստեղ 70 մլն-ով չես կարող: Մեզ ասում են՝ դա հուսալիության համար է: Ինչի՞ պիտի փոքր բանկ չլինի, մտածողության պրիմիտիվությունն ինձ զարմացնում է: Էսօր 25 տոկոս է վարկը, ես պիտի տոկոսը բարձրանամ, որ էդ փողերը տամ, չէ՞ որ կանոնադրական կապիտալ են բարձրացնում»:

Նախագահը, վարչապետը պետք է ԿԲ նախագահին իր սխալի համար պատժեն, պետք եղավ՝ հեռացնեն աշխատանքից. «Դուք խա՞ղ եք անում տնտեսության հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29