Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն ռենտգեն չունի, որ տեսնի Վահան Շիրխանյանի թրոմբը շարժվել է, թե՝ ոչ». Փաստաբան

Փետրվար 02,2016 23:40

Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված  ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, որ սուտ են մամուլում հրապարակված տեղեկությունները, թե իր պաշտպանյալը հետազոտվել է ու առողջական խնդիրներ չունի:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի փաստաբանները երեկ միջնորդություն էին ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին Շիրխանյանին մասնագիտացված  բժշկական կենտրոն տեղափոխելու մասին, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է:

«Ոչ մի բժշկական հետազոտություն չի եղել: Մեկուսարանը արդարադատության նախարարությանն է ենթարկվում, նախարարության ենթարկվող մեկուսարանը գտնվում է ԱԱԾ շենքում, իսկ ԱԱԾ-ն ռենտգեն չունի, որ ոտքը հետազոտի ու ասի, ճիշտ է, որ թրոմբը շարժվել է, թե՝ ոչ»,- ասաց փաստաբանը:

Պարեն Տեր-Եսայանը, անդրադառնալով, այս գործով կալանավորված Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանի հայտարարությանը, թե հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը կեղծ ցուցմունքներ է տվել այս գործով կալանավորված անձանց վերաբերյալ, ասաց. «Այդ ասածների մեջ ճշմարտություն կա, ես չգիտեմ ով ինչ ցուցմունք ուզում է թող  տա, կաշին փրկի, տերտերը, լրագրողը, բայց հո տալով չէ: Մեր պահանջը մեկն է՝ Էդ մարդուն տարեք առողջական վիճակի հարցը լուծի, հետո ինչ հարցեր ունեք, կտաք, մենք խնդիր չունենք, կպատասխանենք բոլոր հարցերին»:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29