Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում

Փետրվար 04,2016 18:20

2016թ. փետրվարի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում:

2016թ.  փետրվարի 4-ին` ժամը 18.00-ին, լրացել է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:

Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր գրանցվել 7 քաղաքացի, որոնցից 1-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ավագանու անդամի թեկնածու գրանցված 61 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու: Արդյունքում` Թումանյան, Տաթև և Դիլիջան համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 6 և ավագանու անդամի 58 թեկնածու:

2016թ. փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29