Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. Տարօրինակ է, որ բանդայի ղեկավարն ինքն է ցուցմունքներ տալիս

Փետրվար 09,2016 17:32

Aravot.am-ը փետրվարի 9-ին «Փաստարկ» մամուլի ակումբում ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանին խնդրեց անդրադառնալ 2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալված խմբի գործի զարգացումներին: Նա նշեց, որ 11 ինքնաձիգով եւ 2 տասնյակ նռնակով հեղաշրջում ընդհանրապես չեն իրականացնում:

«Մարդիկ պետք է ցույց տային, որ իրենք աշխատում են, պարապ-սարապ նստած չեն եւ լրջագույն գործունեություն են ծավալել: Արդեն եղավ պաշտպանության նախարարի նախկին տեղակալի ձերբակալությունը, դրան հետեւեց Գառնիկ Մարգարյանի ձերբակալությունը, իմ կարծիքով՝ սա էլ արվեց զարդարելու համար այս ահաբեկչությունը, որ տեսեք՝ նախկին պրոֆեսիոնալներն ուղիղ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի զարկ տան այդ ահաբեկչությանը, որ ապացուցեն, թե ինչ լուրջ հիմքերի վրա դրված է եղել, եւ իմ կարծիքով՝ այս բոլոր ձերբակալությունները արվեցին ահաբեկչություն կոչվածին լրջություն հաղորդելու համար: Կարծում եմ՝ նրանց էլ շուտով բաց կթողնեն, որովհետեւ Գառնիկ Մարգարյանն այն մարդը չէ, որը առաջինը՝ կունենա այդքան երիտասարդ հրամանատար, երկրորդն էլ՝ երբեք ահաբեկչության կազմակերպման չէր մասնակցի, որ գործողություններ կատարի: Կարող է սրճարանում հանդիպել են, ինչը որ նախաքննությանը ձեռնտու է եղել, եւ այս պահին Գառնիկ Մարգարյանին վերցրել են»,- ասաց նա:

Անդրադառնալով խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Համբերեք եւս երկու ամիս եւ շատ եւ շատ հետաքրքիր մանրամասների կծանոթանանք: Տարօրինակն այն է, որ բանդայի ղեկավարը ինքն է ցուցմունքներ տալիս, եթե լուրերը ճիշտ են, ապա թույլ տվեք ասել, որ առաջին կասկածյալը հենց ինքն է, եւ նրանից պետք է հարցնենք, թե ում էր անհրաժեշտ այս ներկայացումը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29