Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ քննարկումներին մասնակցության մասին

Փետրվար 10,2016 14:56 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պարոն Բագրատյանի հրավերը պետք է քննարկի «Ժառանգություն» կուսակցությունը, ոչ թե ես: Եթե կքննարկի, դուք կունենաք նաեւ այդ քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն»,- այս մասին «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Հրանտ Բագրատյանի՝ կոալիցիա ստեղծելու առաջարկին, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մշակման շուրջ ընթացող քննարկումներին իր կուսակցության մասնակցության մասին՝ Զարուհի Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ իրենք խնդիր չունեն. «Մենք մեր դիրքորոշումը բազմիցս օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացրել ենք Ազգային ժողովում: Իրենք գիտեն մեր դիրքորոշումների մասին, եթե ցանկություն ունեն, այդ դիրքորոշումները կարող են կյանքի կոչեն»:

Ըստ նրա՝ սա տարածք է, որտեղ պետք է պայքար ընթանա եւ այդ տարածքում չպետք է բացակայի հանրության կարծիքը. «Ընտրական օրենսգրքի դեպքում հանրության կարծիքը բազմիցս ներկայացվել է: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ գիտեն մեր կարծիքի մասին: Նրանք նույնպես այդ թեմայով բազմաթիվ շեշտադրումներ են կատարել»:

Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ սխալ է այն դիրքորոշումը, թե, եթե չես մասնակցում, բացակայում ես, եթե չես դիմադրում, դու համակերպվում ես:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: