Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը՝ Փոստանջյանին. «Դուք ընկել եք ծուղակը, ձեզ չեզոքացնում են՝ «Ժառանգությունն» ավարտելու համար» (Տեսանյութ)

Փետրվար 12,2016 12:54

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրեց, որ օրվա իշխանությունների դեմ անհնազանդության կոչերով է հանդես եկել ԱԺ ամբիոնից՝ կոչ արել հարյուր հազարավոր քաղաքացիների, որ ոտքի ելնեն: Եթե ընտրվի օմբուդսմեն, ի՞նչ է անելու այդ հարյուր հազարավոր քաղաքացիներին, նրանց լքելո՞ւ է:

Ըստ Ուրիխանյանի՝ «Դուք մարդ եք, որի քաղաքական համոզմունքների հետեւից եկել են մեծ թվով զանգվածներ: Ենթադրում եմ, դուք ընկել եք ծուղակի մեջ, ձեզ հատուկ չեզոքացնում են՝ «Ժառանգությունն» ավարտելու, սպառելու համար ու հատկապես՝ խորհրդարանում: Դուք ընկել եք այս ծուղակի մեջ»:

Zaruhi_Postanjyan-6 Zaruhi_Postanjyan-5 Zaruhi_Postanjyan-4 Jhangiryan_Maruqyan

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ «Ժառանգությունը» միշտ պետական շահը գերադասել է կուսակցական շահից եւ այս է պատճառը, որ ինքն առաջադրվել է:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարցրեց՝ ձեր խոսքը սկսեցիք Սահմանադրությունը չակերտավոր անվանելով: Դիցուք, դուք մարդու իրավունքների պաշտպան եք, Սահմանադրությունն ընկալելու եք որպես չակերտավո՞ր փաստաթուղթ, թե՞ փոխելու եք ձեր վերաբերմունքը:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ Սահմանադրության քննության հանձնման փուլում ենք մենք. «Քննությունը սկսեցինք Սահմանադրության սկզբունքների ոտնահարմամբ: Այս պահին այստեղ մենք զրկել ենք երկու խմբի՝ ԱԺ-ում ներկայացված խմբակցություններին,որոնք հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուին եւ մյուսը հասարակական կողմն է: Հանրության մեջ, երբ նայում ենք Սահմանադրության ընդունման օրը տոն չէ, այլ մի սովորական ոչ աշխատանքային օր: Մենք չենք հարգում Սահմանադրությունը: Առաջին կիրառման օրվանից էլ սկսում ենք ոտնահարել այդ Սահմանադրության ոգին»:

Ուշագրավ է, որ եւ Տիգրան Ուրիխանյանը, եւ Արծվիկ Մինասյանը հայտարարեցին, որ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը կողմ են քվեարկելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29