Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրագրվեց այն, ինչը կոչվում է պետական շահերի ստորադասում. «168 ժամ»

Փետրվար 20,2016 10:14
loqyan

Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով Տարածքային կառավարման նախարարությունն առանձնացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Դաշնակցությանը տրամադրելու, իմա՝ Դավիթ Լոքյանին նախարար նշանակելու համար: Ընդամենը մի Ազգային ժողով և մի ամբողջ Դավիթ Լոքյան: Ընդամենը պետական կառավարման մի խղճուկ համակարգ և մի ամբողջ հարյուրքսանհինգամյա կուսակցություն: Եվ ազգային իղձեր, որոնք չեն իրականանա, եթե ՀՀԿ-ն Դաշնակցության հետ երկարաժամկետ համագործակցություն չհաստատի:

Բայց ինչպես ՀՀԿ-ն՝ իր իշխանության բոլոր տարիներին, ՀՅԴ-ն էլ՝ պատմության ողջ ընթացքում, «ազգին ծառայում են» ոչ թե իրենց, այլ պետության, հասարակության հաշվին: Որովհետև դժվար է ազգին ծառայել արդեն իսկ գոյություն ունեցող ռեսուրսներով, առանց այն էլ ուռճացված պետական կառավարման համակարգի շրջանակներում: Դրա համար պետք է հարկատուների հաշվին ստեղծել ևս մեկ նախարարություն՝ իր փոխնախարարներով, վարչության պետերով, քարտուղարուհի-վարորդներով, որպեսզի ծառայությունն ավելի անձնվեր ու անմնացորդ լինի:

Երեկ ԱԺ-ում օրենսդրորեն ամրագրվեց այն, ինչը կոչվում է պետական շահերի ստորադասում/ծառայեցում կուսակցական շահերին: Երկու տարի առաջ «պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման» հիմնավորմամբ միավորված նախարարությունը կրկին տարանջատվեց, որպեսզի բավարարվեն առանձին վերցրած երկու կուսակցությունների՝ իշխող ՀՀԿ-ի ու իշխանության ձգտող ՀՅԴ-ի կուսակցական շահերը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    Բոլորը գիտեն, որ դաշնակցությունում կադրերի սով է և միշտ առաջարկվում են նույն մարդիկ, որոնք արդեն մի քանի անգամ հասցրել են տապալվել ու վարկաբեկվել, բայց անձնապես հարստանալ: Դաշնակցության հիմնական գիտակից անդամները դուրս են եկել դրանց շարքերից, քանի որ գիտակցել ու տեսել են նրանց կողմից վարվող անհետևողական գործընթացները: Դեռ հարց է, թե այդ միավորումից որ կուսակցությունն է ավելի ազնվանալու: Դրա պատասխանը շուտով կտան մեր ընտրողները` հերթական ընտրությունների ժամանակ, եթե իհարկե կրկին չկրկնվեն կեղծման նույն պատմությունները:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29