Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանն Իրանի հետ սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել

Փետրվար 23,2016 14:28

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին:

Ողջունելով և շնորհավորելով պարոն Սեյյեդ Քազեմին Հայաստանում դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նախարարը մաղթել է բեղմնավոր գործունեություն ի շահ երկու երկրների ու ժողովուրդների բարեկեցության:

Հանդիպման ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, նախանշել այն ուղղությունները, որոնց շրջանակներում նախարարությունը պատրաստ է ամրապնդել հայ-իրանական համագործակցությունը:

Նախարարն անդրադարձել է Զբաղվածության ոլորտի քաղաքականությանը, մասնավորապես զբաղվածության ակտիվ ծրագրերին և երիտասարդների ներգրավվածությանը այդ ծրագրերում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության և ոլորտում իրականացվող ծրագրերը ներկայացնելու համար՝ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ երկար տարիներ նա նույնպես աշխատել է սոցիալական ոլորտում և քաջ գիտակցում է ոլորտի ողջ ծանրաբեռնվածությունը: Դեսպանն առաջարկել է խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունների միջև համագործակցությունը:

Այս համատեքստում նախարար Արտեմ Ասատրյանը երկու երկրների միջև փոխայցելությունների կազմակերպման,  սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29