Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է այրված դի. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ

Փետրվար 24,2016 14:41

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Նորամարգում  տղամարդու այրված դիակ հայտնաբերելու դեպքի առթիվ։

2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի՝ բռնության հետքերով:

Անմիջապես դեպքի վայր  է մեկնել  քննչական- օպերատիվ խումբը՝ ավագ քննիչ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ։

Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարի մեջ հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դիակ՝ բռնության հետքերով, այրված: Դիակը հայտնաբերել են Նորամարգ գյուղի երկու բնակիչ՝ հիշյալ հատվածում որս կատարելու ժամանակ, և ահազանգել։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում փետրվարի 23-ին հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են այրված բաճկոնի հետքեր, ջրատարին հարակից դաշտամիջյան հատվածից վերցվել են ածխացած խոտի համապատասխան նմուշներ, ջրատարից վերցվել է ջրի նմուշ։

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու դիակի ինքնությունը, սպանության հանգամանքները։ Որոշում է կայացվել դիակից արյան և ոտնաթաթի եղունգների նմուշներ վերցնելու մասին:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական փորձաքննություններ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կոնկրետ հանձնարարականներ են տրվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին:

Քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29