Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունը բացահայտվել է: Կա երկու ձերբակալված

Փետրվար 25,2016 13:57

Փետրվարի 22-ին, ժամը 22.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի մի բնակչից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ջրատարում հայտնաբերված տղամարդու դիակն ամբողջությամբ եղել է այրված և հնարավոր չի եղել պարզել ինքնությունը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հայտնաբերվածը 1982 թ. ծնված Գարիկ Արզունյանի դին է: Գ. Արզունյանը փետրվարի 13-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Մասիսի և Արտաշատի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գ. Արզունյանին, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, փայտով գլխին հարվածելով սպանել և այրել է 1969 թ. ծնված Մայիս Խ.-ն, իսկ վերջինիս հանցակից, 1993 թ. ծնված Արսեն Մ.-ն պարտակել է հանցագործության հետքերն ու հանցագործությունը:

Մայիս Խ.-ն և Արսեն Մ.-ն ձերբակալված են:

Քննությունը շարունակվում է:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29