«Այո, համաձայն եմ՝ ցանկացած մեկը՝ անկախ իր կարգավիճակից, կարող է հայտնվել մեղադրյալի աթոռին, բայց՝ եթե հանցանք է գործել։ Իսկ ի՞նչ են արել Կաթողիկոսն ու եպիսկոպոսները։ Վեհառափը, որն իրավունք ունի օծելու արքեպիսկոպոսներին, ունի իրավունք նաև կարգալույծ անելու։ Պարզապես հակասահմանադրական կերպով է, որ այսօր ամոթի տեսարանին ականատես եղանք»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Վեհափառի և եպիսկոպոսների դեմ դատական գործընթացին։
Խոսելով հայ ժողովրդին պարտադրվող հանրաքվեների մասին՝ Աննա Գրիգորյանն ասաց․ «Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։ Մի դեպքում՝ Ալիևի կողմից պարտադրվող, մյուս կողմից՝ ՌԴ նախագահի կողմից առաջադրվող։ Ցավալի է, որ մեր ժողովուրդը պետք է իր որոշումները կայացնի դրսից եկող պարտադրանքի ներքո»։
Նա ՀՀ նոր Սահմանադրությունը որակեց ալիևյան սահմանադրություն և մտահոգություն հայտնեց, որ մինչև այսօր այն հրապարակված չէ․ «Հասկանալի չէ, թե մենք ինչ հանրաքվեի մասին ենք խոսում, երբ նույնիսկ տեքստը հրապարակված չէ»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































