Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սևակ Մարգարյանին պատկան ղ գազավորված ըմպելիքների արտադրամասի (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Ծովազարդ բնակավայր, ապրանքանիշը՝ «Ծովազարդ») արտադրական գործունեությունը:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
– արտադրական շինություննների պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով,
– առաստաղը ապահով չի եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացում ը և առաստաղից մասնիկների թափվելու վտանգը,
– դռները եղել են ոչ հարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– բացվող ներքին պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
– սանհանգույցի դուռը բացվել է արտադրամասի մեջ և գտնվել է ոչ բարվոք վիճակում,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,
– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


















































