Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին փետրվարի 29-ին և մարտի 1-ին կայցելի Ադրբեջան և Հայաստան

Փետրվար 26,2016 16:08

Շարունակելով նախորդ տարվա վերջում  մեկնարկած այցելությունների շարքը դեպի Արևելյան գործընկերության երկրներ, Ուկրաինայից և Վրաստանից հետո,

ԵՄ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին՝  երկուշաբթի՝ ս.թ փետրվարի 29-ին կժամանի Ադրբեջան իսկ հաջորդ օրը՝մարտի 1-ին կայցելի Հայաստան:

Ադրբեջանում՝ Բարձր ներկայացուցիչը հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բաքվում գտնվելու ընթացքում՝ Բարձր ներկայացուցիչը կմասնակցի նաև  «Հարավային գազային միջանցք» նախագծի գծով Խորհրդատվական խորհրդի նախարարների նիստին՝ փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ միասին։ Նա կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  հետ:

Հայաստանում՝ Բարձր ներկայացուցիչը կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, խորհրդարանում ներկայացված մի շարք քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29