Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ. Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Մարտ 02,2016 15:55

Մարտի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Պաշտպանական պլանավորման և ծրագրավորման գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջոնաթան Փերիշին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական գնահատեց տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստան – ՆԱՏՕ շարունակական համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և կարևորեց Հայաստան – ՆԱՏՕ 2014-2016թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան – ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ մասնակցությանը, ՀՀ զինված ուժերում բարեփոխումների իրականացմանը, արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում փոխգործակցությանը:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերը՝ ընդգծելով միջնորդների գործունեությանը սատարելու անհրաժեշտությունը:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031