Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը ընդունել է քաղաքացիների հերթական խմբին

Մարտ 02,2016 19:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ընդունելություն: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, բուժսպասարկման ու իրավական ոլորտներին:

Ծանոթանալով հանդիպմանը մասնակցող անձանց խնդիրներին և դրանց առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներին ու դիտարկումներին` Սեյրան Օհանյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:

Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկայացած քաղաքացիների դիմում-խնդրանքների զգալի մասին տրվել է դրական ընթացք, որոշ հարցեր էլ լուծվել են հենց տեղում՝ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել