Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյանը դարձավ ՊԵԿ նախագահ

Մարտ 03,2016 11:01

ՀՀ նախագահն այսօր ստորագրել է հրամանագրեր, որով Հովհաննես Հովսեփյանն ազատվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, եւ նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

 Կենսագրական տվյալներ

 Հովհաննես Աշոտի Հովսեփյան

Ծնվել է 28 հունվարի 1973թ.

Կրթություն

  • 1990-1995թթ. – Երևանի պետական համալսարան, իրավաբանական ֆակուլտետ։
  • 1996-1998թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիա։
  • 2002-2003թթ. – ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի հայցորդ։
  • 2003թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 10 գիտական հոդվածների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն

  • 1996-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, խորհրդատու։
  • 2002-2006թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:
  • 2003-2004թթ. – դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
  • 2006թ. մարտ – 2007թ. փետրվար – «Ալյանս» խորհրդատվական կենտրոնի նախագահ։
  • 2007թ. փետրվար – 2007թ. դեկտեմբեր – ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական։
  • 2007-2008թթ. – ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ։
  • 2008թ. մայիսի 23-ին  ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։

 Պարգևներ և կոչումներ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031