Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Մկրտչյանը գտնում է, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունն այս անգամ կստացվի (Տեսանյութ)

Մարտ 03,2016 17:12

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների այն դիտարկմանը, թե առաջին դեպքը չէ, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ կոալիցիա է կազմում եւ այդ համագործակցությունը չի հաջողվում, քանի որ ՀՀԿ-ն իր կուրսն է առաջ տանում, եւ հարցին, թե այս անգամ երաշխիքը որն է, որ հաջողվելու է, ասաց. «Ես չեմ կարծում, որ պետք է խոսենք բացարձակ հաջողության եւ անհաջողության մասին: Եթե մեր երկիրը քսան տարիների ընթացքում բացարձակ ծանր վիճակից ունի որոշակի արդյունքներ, ունենք բացթողումներ, հիմա ցանկացած կոալիցիա իր քաղաքական շարժումն է, ցանկացած կոալիցիա, իր հիմքում համագործակցություն ունի, որը ունի որոշակի քաղաքական եւ կոնկրետ խնդիրներ: Հիմա այդ խնդիրների մի զգալի մասը կհաջողվի՞ լուծել, այն ինչը, որ չի հաջողվի պիտի թողնես շարունակության վրա, այս իմաստով, եթե նայենք ցանկացած քաղաքական գործընթացից հետո Հայաստանի Հանրապետությունում որոշակի արդյունք արձանագրվել է, հակառակ պարագայում մենք հիմա այսօր չէինք ունենա այս հանրապետությունը»:

Լեւոն Մկրտչյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031