Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Հակոբյան. «Եթե պատերազմ սկսի, մեր նախկին եւ ներկա վարչապետների որդիները որտե՞ղ կլինեն»

Մարտ 03,2016 17:53

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ վերահրատարակվել են Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբեն Դարբինյանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիին», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքերը, որոնք այսօր «Հայ գիրք» գրախանութում ներկայացրեց «Անի» կենտրոնի համակարգող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

FILE7708 FILE7712 FILE7711Նա առանձնացրեց Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գիրքը` ասելով, որ դրա մասին բավականին շատ է խոսվել. «Այն օգտագործում էին հակադաշնակցական քարոզչություն իրականացնելու նպատակով, սակայն երբ կարդացի գիրքը, վերնագիրը դրեցի մի կողմ: Քաջազնունին ՀՀ առաջին հանրապետության վարչապետն է` բավականին խորը մտածող եւ պատասխանատու մարդ, որի գրվածքը պետք է խորքային կարդալ: Գրքում նա հիմնական հարց է դրել` դաշնակցականներին ասելով, որ իշխանության եկած կոմունիստները երկար են իշխելու: Դաշնակցականների մի մասն էլ ասում էր, թե կոմունիստները երկու տարուց ավելի չեն մնա, բայց պարզվեց, որ նրանք դիմացան 70 տարի, եւ այս իմաստով ճիշտ էր Քաջազնունին: Նա առաջարկում էր գործակցել կոմունիստների հետ եւ նրանց միջոցով Հայաստանը փրկել»:

FILE7728-copyԹաթուլ Հակոբյանը նկատեց, որ Քաջազնունու ընտանիքի պատմությանը մի հաստափոր հատոր կարելի է նվիրել. «Զարմանալի է, որ նրա մասին շատ քիչ են գրել: Նրա ընտանիքը հետաքրքիր է իր ողբերգությամբ: Նրա որդիներից մեկը սպանվեց Ղարաքիլիսայի ճակատամարտում, մյուսը` հայ թաթարական բախումների ժամանակ, երրորդը գերվեց Կարսի անկման ժամանակ, մեկն էլ զոհվեց Հայրենական պատերազմում…Պատկերացնո՞ւմ եք, եթե պատերազմ սկսի, մեր նախկին եւ ներկա վարչապետների որդիները որտե՞ղ կլինեն»:

Հավելենք, որ նշյալ գրքերի շնորհանդեսն օրեր առաջ տեղի է ունեցել նաեւ Գորիսում եւ Ստեփանակերտում:

FILE7724-copy

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031