Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Նազարի Դեխնավի. «Բաղրամյան 26-ից իջեցրած հրահանգ է»

Մարտ 03,2016 19:33

«Եթե ես այդ օրը չլինեի հրապարակում, եւ իմ թոռնիկները միայնակ լինեին, կարող է կրկնվեր Մարտի 1-ը»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2015 թվականի օգոստոսի 21-ին իր հետ կատարված միջադեպին, ասաց Հակոբ Նազարի Դեխնավին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հենց այդ միջադեպի կապակցությամբ, երբ ոստիկանը հարվածել էր նրան, վարչական դատարանը մարտի 3-ին Դեխնավիի նկատմամբ տուգանք նշանակեց հիսուն հազար դրամի չափով:

Հակոբ Նազարի Դեխնավին նշեց, որ համարում է՝ այս դեպքում նշանակված տուգանքի գումարը կարեւոր չէ, բայց, այնուամենայնիվ, նա պատրաստվում է բողոքարկել վարչական դատարանի վճիռը վերաքննիչ վարչական դատարանում. «Միեւնույն ժամանակ, եթե վերադասին եմ բողոքս հայտնում, դա չի նշանակում, որ դատավորին եմ անարգում, կարող է դատավորին վերեւից ստիպել են, որ այդպիսի որոշում կայացնի, ես դրա մեջ չեմ կասկածում: Դա Բաղրամյան 26-ից իջեցրած հրահանգ է: Ես ուզում եմ զուտ լինել իմ տեղում, այսինքն՝ եթե բողոք եմ ներկայացնում, ես ի վիճակի եմ ինձ պաշտպանելու եւ հաստատ կպաշտպանեմ եւ կապացուցեմ, որ որոշումը սխալ է եղել, որովհետեւ դեռ մյուս գործն առջեւում է, որտեղ ես տուժող եմ եղել, այսինքն՝ ականջս խլացել է»:

Հակոբ Նազարի  Դեխնավին նշեց, որ դատարանը անտեսել է իր միջնորդությունները՝ երկրորդ գործերը  միավորել մի վարույթում. «Ինքը չի արել, ուրեմն՝ իրեն այդպես են ասել, վնաս չկա: Հիմա ես վերադաս կտամ: Ցանկանում եմ մինչեւ մահս աստված ինձ ժամանակ տա, որ մեր սերունդներին թողնեմ շատ ընտիր հայրենիք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031