Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ազնիվ ընդդիմադիրները ե՞րբ են դեպք հիշում, երբ նախնական փաստաթուղթը քննարկվում է 3 մլն հանրության հետ». Շարմազանով

Մարտ 03,2016 21:30

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի հետ կապված:

Դիտարկմանը, որ սա հետընթաց է, ընդդիմության առաջարկներն ընդունված չեն՝ Շարմազանովը զարմացավ. «Ի՞նչ իմաստով է հետընթաց, այսինքն, ավելի վատն է, քան գործո՞ղը: Ճիշտ կլինի, որ նախ ծանոթանանք նախագծին, նոր խոսենք: Եթե ինչ-որ մի բանով հետընթաց է, չնայած համաձայն չեմ, ապա բազում սկզբունքներ կան, որ կա լուրջ առաջընթաց: Այս օրենսգիրքը ընդամենը հենք է, որի վրա պետք է ձեւավորվի նոր օրենսգիրքը: Կլինեն լսումներ, բոլոր շահագրգիռ կողմերը կքննարկեն առաջարկները: Պետք չէ կատեգորիկ կերպով ասել, որ մերժվել է ընդդիմության կամ քաղհասարակության առաջարկները: Հիմնական քննարկումները կշարունակվեն ԱԺ-ում: Բազում է եղել, որ կառավարությունը ներկայացրել է օրինագիծ, որը փոփոխության է ենթարկվել: Չկա մի օրինագիծ, որը կարողանա բոլորի առաջարկներն ընդունել, բայց քաղաքական իշխանությունն ունի կամք՝ բոլորին լսելու»:

Նա վստահեցրեց, որ ունենալու ենք մի օրենսգիրք, որն ավելի ժողովրդավար է, ավելի լավն է եւ հաշվի է առնվելու միջազգային դիտորդների առաջարկներն ու դիտողությունները:

Ստորագրված ընտրացուցակների հրապարակման հետ կապված Շարմազանովն ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշում կա, իսկ ՍԴ-ի որոշումները ենթական են կատարման, դրանք պարտադիր են բոլորի համար՝ անկախ նրանից, դա դուր է գալիս, թե ոչ:

Թե որն է առաջընթացը՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանվեց. «Օրինակ, էլեկտրոնային քվեարկությունը, համամասնական ընտրակարգը, ռեյտինգային ցուցակը: Քվեարկելու են կուսակցությունների, ոչ թե անձերի: Սա շատ լուրջ առաջընթաց է: Նախ` քվեարկելու են կուսակցություններին, նոր անցնելու են ռեյտինգային ցուցակի»:

Դիտարկմանը, որ ընդդիմադիրներն ասում են՝ իշխանությունն ազնիվ չի վարվել հանրության հետ, նախագիծն առաջինն ուղարկել է Վենետիկի հանձնաժողովին, նոր ներկայացվում է հանրությանը՝ Շարմազանովն արձագանքեց. «Էդ ազնիվ ընդդիմադիրները ե՞րբ են մի օրինակ հիշում, երբ նախնական փաստաթուղթը քննարկվում է 3 մլն հանրության հետ: Քննարկումները նոր պետք է սկսեն: Եթե մի բան գոյություն չունի, ի՞նչը քննարկենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031