Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի հետեւանքով գլխից վիրավորված երիտասարդին տեղափոխում են Երեւան

Մարտ 04,2016 11:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ մարտի 4-ին, Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի ձորն ընկնելու հետեւանքով զոհվել է մեքենայի ուղեւոր, 1972թ. ծնված Արմեն Նազլուխանյանը, վիրավորվել են մեքենայի վարորդը՝ 1962թ. ծնված Սեյրան Նազլուխանյանը, ուղեւորներ, 2002թ. ծնված Վահե Նազլուխանյանը. 1998 թ. ծնված Աստղիկ Նազլուխանյանը եւ 1979թ. ծնված Քրիստինե Խարազյանը:

Վահե Նազլուխանյանը գլխից վնասվածքներ է ստացել, այժմ նրան Իջեւանից տեղափոխում են Երեւանի բուժհաստատություններից մեկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: