Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանի անունով ապօրինաբար բացվել է ֆեյսբուքյան կեղծ էջ

Մարտ 12,2016 16:43

Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Ազգային ժողովի պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի անունով ապօրինաբար բացվել է կեղծ էջ, որտեղ տեղադրվում և տարածվում են  նրան վերագրվող կեղծ նյութեր և հայտարարություներ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Լյուդմիլա Սարգսյանը որևէ առնչություն չունի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացված վերոնշյալ էջի հետ, և այդ էջում տեղադրվող և տարածվող նրան վերաբերող տեղեկատվությունը կեղծիք է և հորինվածք: Ավելին՝ Լյուդմիլա Սարգսյանը գրանցված չէ որևէ սոցիալական ցանցում:

Մեր խորը վրդովմունքն ենք հայտնում այս հակաօրինական և հակաբարոյական արարքի կապակցությամբ, որով փորձ է արվում ոտնահարել Լյուդմիլա Սարգսյանի՝ որպես պետական պաշտոնյայի և քաղաքական գործչի պատիվն ու բարի համբավը:

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը և Լյուդմիլա Սարգսյանը գործադրելու են բոլոր օրինական միջոցները և դիմելու են պատկան մարմիններին այս արարքի հեղինակներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:

 

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան

կուսակցության կենտրոնական վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031