Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը, հետևելով ՄԻԵԴ առաջարկին, ապամոնտաժել է դատարանի դահլիճների ճաղավանդակները

Մարտ 15,2016 11:52
vandak

2016թ. մարտի 8-10-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), ի թիվս այլ երկրների, քննվում էր նաև, թե ինչպես է Հայաստանը կատարում ՄԻԵԴ կայացրած վճիռները։ Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական կայքը։

Երկօրյա հատվածում ՄԻԵԴ-ը քննել է Աշոտ Հարությունյանի, Փիրուզյանի և Դավթյանի (անունները չեն նշվում) հայցերով ՄԻԵԴ կայացրած վճիռների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում։

Տեղեկացնենք, որ Հարությունյանն ու Փիրուզյանը հայց էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ իրենց բողոքն էին արտահայտում, որ դատական լսումների ժամանակ իրենց պահել են մետաղյա ճաղերով վանդականման վայրում, մինչդեռ իրենք փախչելու կամ բռնություն գործադրելու որևէ մտադրություն չեն ունեցել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր հայցը՝ նշելով, որ դատարանի նման արարքը մարդու արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունք է։

Հարությունյանի մեկ այլ և Դավթյանի հայցն էլ վերաբերվում էր կալանավայրերում առողջական խնդիրներ ունեցողների հանդեպ անմարդկային և արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքին (Հարությունյանի մոտ հայտնաբերվել էր խոց և սրտի անբավարարվածություն, Դավթյանի մոտ հայտնաբերվել էր կոկորդի քաղցկեղ)։

Փիրուզյանի հայցի մեջ նշվում էր, որ իրեն ձերբակալելիս կատարվել են օրենքի կոպտագույն խախտումներ։

ՄԻԵԴ քննարկումների արդյունքում Հայաստանին վերաբերվող գործերի մասով դատարանն արձանագրել է, որ

-Հայաստանը, հետևելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջարկած բարեփոխմանը, ապամոնտաժել է դատարանի դահլիճների ճաղավանդակները։

Առողջապահության մասով.

-Նախքան Հարությունյան Աշոտի հայցադիմումի՝ ՄԻԵԴ-ը առողջապահության ոլորտը կարգավորող փաստաթուղթ էր ընդունել, որի համաձայն՝ կալանավորը պետք է իրավունք ունենա ցանկացած պահի դիմել բժշկի, կալանավայրի բուժկետը, կալանավորի ցանկության դեպքում, պետք է բժշկական խորհրդակցություն անցկացնի հիվանդի հետ, ունենա բժշկական հատուկ հարմարանքներով մահճակալներ և այլն։

Տեղեկացնենք, որ Հարությունյանը մահացել էր կալանավայրում՝ սրտամկանի կաթվածից, Փիրուզյանի պատժաչափը լրացել էր, և նրան ազատ էին արձակել, Դավթյանն էլ ազատ էր արձակվել վաղաժամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031