Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. «Շատ քաղաքական ուժեր ցանկանում են սեւ ու սպիտակ քարերով ընտրություն անցկացնել»

Մարտ 17,2016 15:41

«Ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքը մի փաստաթուղթ է, որը մեր երկրի կարեւորագույն օրենքներից մեկն է լինելու։ Սահմանադրության փոփոխությունից հետո դա լինելու է հիմնական օրենքը, որով ձեւավորվելու են մեր պետական ընտրական համակարգերը եւ որը հիմնական քայլն է ժողովրդի կողմից իր իշխանության իրականացման ուղղությամբ»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը։

Ըստ նրա՝ այս ուղղությամբ շատ աշխատանք դեռ պետք է տարվի. «Կարծում եմ, որ եւ խորհրդարանում, եւ արտախորհրդարանական ուժերը, եւ քաղաքացիական հասարակությունը պետք է շատ ակտիվ մասնակցի իր առաջարկներով։ Մտավախություններ, իհարկե, կան, որ յուրաքանչյուր կետի փոփոխություն կարող է դրական կամ բացասական լինել, բայց անձամբ ինձ համար կարեւոր է, որ մեր երկրում հաստատվում է համամասնական ընտրակարգ, որպեսզի կուսակցությունները կարողանան կայանալ եւ քաղաքական ընտրություններ անցկացնել»։

Խոսելով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ գոյություն ունեցող դժգոհությունների մասին՝ Վահան Բաբայանն ասաց, թե «մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է լինում, որ շատ քաղաքական ուժեր ուղղակի ցանկություն ունեն վերադառնալու Հին Հունաստանի ընտրական համակարգին։ Այսինքն` քարերը սեւ ու սպիտակ ընտրեն, տանեն գցեն ինչ-որ մի տեղ, հետո հաշվեն այդ քարերը»։

Նա ասաց, որ աշխարհում այն ընտրական համակարգերը, որոնք առաջարկվում են մեր Ընտրական օրենսգրքի փոփոխություններում, չեն եղել. «Մենք ինչպե՞ս ենք ուզում ընտրությունները կազմակերպել, որ բոլորը հավատան։ Ամեն դեպքում, ինչ օրենք էլ ընդունենք, ես վստահ եմ, որ լինելու են մարդիկ, որոնք էլի քննադատելու են»։

Վահան Բաբայանը նաեւ նշեց, որ ընտրացուցակները հրապարակելու մասին պահանջը ինչ-որ չափով կարեւոր հարց է թափանցիկությունն ապահովելու համար. «Բայց նաեւ մենք ունենք Սահմանադրության առումով, ընտրությունների գաղտնիությունն ապահովելու հարց։ Կարող է լինեն մարդիկ, որոնք չեն ուզում ուրիշներն իմանան, որ իրենք մասնակցել են»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031