Լրահոս
Օրվա լրահոսը

Գազից կկարողանա օգտվել բնակիչների 30-40 տոկոսը

Մարտ 17,2016 19:25

Ներկայումս գազաֆիկացման աշխատանքներ են կատարվում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան եւ Պտղավան գյուղերում: Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ գազաֆիկացման աշխատանքները մեկնարկել են մոտ մեկուկես տարի առաջ եւ կավարտվեն այս տարվա ապրիլի վերջին:

Arkadi-Makyan

Նրա վկայությամբ՝ ծրագիրն իրականացվում է ԻՖԱԴ-ի ֆինանսավորմամբ, համայնքները ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով ներդրում են ապահովում: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերը շուրջ 2 տարի առաջ ԻՖԱԴ-ի վարկային ծրագրով գազաֆիկացվել են, սակայն այդ գյուղերի բնակիչները գազ չեն ստանում, քանի որ նրանք հնարավորություն չունեն իրենց միջոցներով միանալ գյուղի փողոցներով ձգվող գազի խողովակաշարին: Գազի խողովակաշարին միանալու համար խողովակ պետք է անցկացնել սեփական առանձնատներից, յուրաքանչյուր գծամետրի համար վճարելով 3700 դրամ: Ամեն ընտանիքի հաշվով դա կազմում է շուրջ 70 հազար դրամ եւ ավելի: Նոյեմբերյանի սահմանագոտու բնակիչները այդ գումարը չունեն:

Բագրատաշենի գյուղապետին հարցրինք, թե գազաֆիկացումից  հետո իր համագյուղացիները կկարողանա՞ն հոգալ գազատարին իրենց բնակարանները միացնելու ծախսերը: Մակյանն ասաց, որ իրենց համայնքի բնակիչների մեկ երրորդ մասը վճարունակ է: Վրաստանին սահմանակից գյուղերի փողոցները կառուցված են ճարտարապետական նախագծով, ուղիղ են, այդ պատճառով գազատարին բնակարանների միացման ծախսերը մեծ չեն լինելու: Ա. Մակյանի խոսքերով՝ այդ ամենի արդյունքում գազատարին կմիանան գյուղի բնակարանների 30-40 տոկոսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031