Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Մարտ 21,2016 19:40

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Բարձր գնահատականի է արժանի Ձեր երկարամյա գիտական և մանկավարժական գործունեությունը մաթեմատիկայի ասպարեզում: Նշանակալի է Ձեր ավանդը Հայաստանում շախմատի հանրահռչակման և զարգացման գործում: Ձեր ունեցած մեծ ներդրման վառ վկայությունն են Ձեր միջազգային համբավն ու բարձր հեղինակությունը շախմատային աշխարհում:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031