Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Բոլորը հերթ են կանգնում, թե ով պետք է իշխանության հետ համագործակցի». «Իրատես de facto»

Մարտ 22,2016 12:21 Share

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց

– Չե՞ք կարծում, որ այսօրվա պառակտված ընդդիմության համար մեղքի բաժին ունի նաեւ իշխանությունը:

– Եթե ընդդիմությունն այդքան թույլ է, որ իշխանությունը նրա հետ ոնց ուզենա կարող է վարվել, ի՞նչ ասեմ։ Ընդդիմությունը պետք է առողջ լինի, որ իշխանությունն իր թիկունքում զգա նրա շունչը։ Մեզ կառուցողական, բանիմաց ընդդիմություն է պետք, ոչ թե վայրահաչող, հայհոյող։

– Ինչո՞ւ Ձեր ասած ընդդիմությունը չի ձևավորվում։

– Որովհետև անհասկանալի քառյակներ, եռյակներ են կազմվում։ Բոլորը հերթ են կանգնում, թե ով պետք է իշխանության հետ համագործակցի։ Իշխանության հնարավորությունները չեն հերիքում, որ բոլորին պաշտոններ տա։ Հիմա եթե այդ երկուհոգանոց խմբակցությանն ասենք, թե տասը պաշտոն ենք տալիս, մարդիկ չունեն, որ զբաղեցնեն այդ տեղերը։ Հետն էլ մտածում են՝ շատ քննադատենք, որ իշխանությունից մեզ էլ բաժին հանեն, ձայններս կտրենք։ Այդպիսի բան չկա, կարող են հանգիստ իրենց տեղում նստել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել