Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյանը՝ անալոգային հեռարձակումն անջատելու մասին. «Գործընթացը կավարտվի ամռանը». «Հրապարակ»

Մարտ 23,2016 11:54

Անալոգային հեռուստացույցները պետք է անջատվեին մարտի 6-ին, բայց կառավարությունը որոշում ընդունեց, որով այս ժամկետը հետաձգվեց անորոշ ժամանակով։ Ե՞րբ Հայաստանը վերջապես կանցնի թվային հեռարձակման, ի՞նչ փուլում է գործընթացը։ Հարցերին պատասխանեց դրա համար պատասխանատու մարմնի՝ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։

– Բոլորը խոսում են, որ թվայնացման ժամկետը երկարաձգվել է, բայց մինչեւ, երբ՝ չի նշվում։ Կա մի հստակ ժամկետ, որից սկսած՝ հին հեռուստացույցները չեն աշխատի։

– Այս  պահին  հստակ սահմանված ժամկետ՝ չկա, որովհետեւ կառավարության որոշում է եղել՝ անապահովներին ապակոդավորող սարքերի լրացուցիչ խմբաքանակ տրամադրելու մասին։

Մոտավորապես կարող եմ ասել, որ գործընթացը կավարտվի ամռանը։ Տեխնիկական հարցեր կան՝ ֆինանսավորում, լրացուցիչ քանակի ձեռքբերում։ Մինչեւ դա հասնի Հայաստան եւ բաշխվի, կարծում եմ՝ իրատեսական ժամկետն ամառն է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031