Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բերեզովսկուն շուքով ճանապարհեցին «Հանրապետական» մարզադաշտում

Մարտ 25,2016 19:45

Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեկնարկեց Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը, որը մեր ընտրանու կազմում վերջինն է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար:

poka b btim

Մեկնարկից հինգ րոպե հետո մրցավարը ընդհատեց խաղը եւ ֆուտբոլիստներն ու հանդիսականները ջերմ ծափահարություններով ճանապարհեցին նրան: Ռոմանը հավաքականի ավագի թեւկապը փոխանցեց ազգային հավաքականի մյուս լեգենդին  Դորտմունդի «Բորուսիայի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Դրանով Ռոման Բերեզովսկու մեծարման արարողությունը չավարտվեց: Aravot.am-ի տեղեկություններով ընդմիջմանը Ռուբեն  Հայրապետյանը ֆեդերացիայի կողմից « Land Cruiser» ավտոմեքենա է նվիրելու Բերեզովսկուն, իսկ Տարոն Մարգարյանը «Քաղաքապետի ոսկե մեդալ» է շնորհելու ֆուտբոլիստին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031