Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կազմակերպել էր քննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով:

Մարտ 27,2016 12:17

Նախօրեին ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով: Քննարկմանը ներկայացվել է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների և «Սինջար եզդիների ազգային միավորման համատեղ զեկույցը՝ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը թեմայով: Զեկույցի համահեղինակ Զուզան Խուբոյանը ներկայացրել է իր դիտարկումները նշյալ խնդրի շուրջ՝ առաջարկելով կրթության իրավունքի խախտման դեմ պայքարելու համար իրազեկության բարձրացման անհրաժեշտ մեխանիզմներ։ Զեկույցի մեկ այլ համահեղինակի՝ Զարիան Սմոյանի գնահատմամբ՝ «Ծնողների պարտադրանքով եզդի աղջիկների դպրոց չհաճախելը և վաղ ամուսնությունը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը խաթարում է երեխայի առողջությունը, կրթության իրավունքը և ապագայի հեռանկարները-,հավելելով, որ բարձրացված խնդիրների լուծման գործում մեծ դերակատարում ունի նաև պետությունը, որը պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարգելեն ծնողներին խախտել սեփական երեխաների՝ օրենքով սահմանված կրթության իրավունքը։

Զեկույցի խմբագիր, ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար ԲորիսՄուրազիի ներկայացմամբ՝ իրենց ուսումնասիրած 15 եզդիաբնակ գյուղերում կանանց գերակշիռ մասը անգամ դպրոցը չի ավարտել.«Սա լրջագույն խնդիր է, և մենք փորձելու ենք նաև Ազգային Ժողովում անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, որպեսզի օրենսդրական կարգավորմամբ ևս փորձ արվի շտկել իրավիճակը»,-նշել է Բորիս Մուրազին, ավելացնելով, որ խնդիրը կներկայացվի ԱԺ ԲՀԿ խմբակցությանը՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ գտնելու ակնկալիքով։

ԲՀԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031