Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի պատվիրակությունը եղել է առաջնագծում

Մարտ 28,2016 16:40

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Մարտի 25-ին փաստաբաններին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր:Նախագահը նշել է համագործակցության օգտակարությունն ու պահանջվածությունը իրենց հանրապետության համար:

Bako-sahakyanԱյցի շրջանակներում պատվիրակությունն այցելել է նոր շենք տեղափոխված Արցախի փաստաբանների պալատի գործընկերներին: Համատեղ շրջայցի ընթացքում գործընկերները քննարկել են իրականացվելիք համատեղ ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի փաստաբանների պալատի կողմից առաջիկայում տրամադրվելիք մասնագիտական աջակցության մանրամասներին: Հստակեցվել է նաև փոխադարձ հանձնառությունների շրջանակներում Արցախի փաստաբանների հետագա կատարելագործմանն ուղղված գործողությունների հաջորդականությունը:

 

Փաստաբանների պալատի պատվիրակության հաջորդ հանգրվանը զորամասերից մեկն էր, որտեղ «Գիրք զինվորին» նախաձեռնության շրջանակներում հավաքագրված շուրջ 800 գիրքը նվիրվել է զինծառայողներին: Պատվիրակության անդամները ծանոթացել են զինվորների առօրյային, զրուցել զինվորների հետ: Ինտերակտիվ դասախոսության շրջանակներում Պալատի ներկայացուցիչները ներկայացրել են մարդու իրավունքների պաշտպանությանը,արժանապատվությանը և իրավական երկրի օրինապահ քաղաքացի լինելու ն վերաբերող խնդիրներ, պատասխանել են զինվորների հարցերին:

Պատվիրակությունը եղել է նաև առաջնագծում:

 

Arcax-2Մարտի 26-ին պատվիրակության ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ Պալատի ներկայացուցիչները վարպետության դաս են անցկացրել Արցախի պետական համալսարանի ուսանողների համար: Դասին ներկա է եղել նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Ուսանողները հետաքրքրվել են փաստաբանի մասնագիտական գործունեությանը վերաբերող հարցերով.

 

Փաստաբանների պալատի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031