Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտաքին պարտքի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարությունը

Մարտ 30,2016 10:36

ՀՀ արտաքին պարտքի անընդհատ աճը և ներգրավված միջոցների անարդյունավետ ծախսվելու փաստը բազմաթիվ հարցեր են առաջացնում թե՛ մասնագետների և թե՛ հասարակության լայն շերտերի շրջանում։ Այդ իսկ պատճառով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշում է կայացրել իր քաղաքական օրակարգում ընդգրկել ՀՀ արտաքին պարտքի անկախ աուդիտի հանձնաժողովի ստեղծման հարցը:

Սույն հանձնաժողովի հիմնական խնդիրը լինելու է․

·         Վերլուծել ՀՀ արտաքին պարտքի գոյացման իրավական հիմքերը,

·         Վերլուծել վարկային միջոցների ներդրման արդյունավետությունը,

·         Մշակել իրավիճակի շտկմանն ուղղված հնարավոր քայլերի ծրագիր, որը մի կողմից միտված կլինի հղկելու և հստակեցնելու ներկա իրավիճակը, մյուս կողմից՝ կանխարգելելու ապագայում ՀՀ արտաքին պարտքի հետ կապված հնարավոր չարաշահումները:

ՔՊ ներկայացուցիչները, ըստ պատեհության, հարցը կքննարկեն դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ակնկալելով կառուցողական մոտեցում վերջիններիս կողմից։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է անում բոլոր մասնագետներին, շահագրգիռ կողմերին համագործակցության կազմակերպման նպատակով կապ հաստատել Կուսակցության քաղաքական պլատֆորմի տնտեսական ենթախմբի ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում վեր հանվեն բոլոր կողմերի համար խնդրի լուծման ընդունելի տարբերակներ։

Այս հարցի հետ կապված հավելյալ տեղեկությունների, ինչպես նաև աշխատանքներին ներգրավելու ցանկության դեպքում կարող եք գրել մեզ էլ-փոստի հետևյալ հասցեներով՝ [email protected] / [email protected]:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն

28.03.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031