Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԲ-ի հետ քննարկվեց քաղաքացիական ծառայության բարեփոխումների ընթացքը

Մարտ 30,2016 16:55

Մարտի 30-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային բանկի՝ Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման» ծրագրի իրականացմանն աջակցող առաքելության խմբին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի երկրորդ փուլի՝ քաղաքացիական ծառայության բաղադրիչի մասով նախատեսված ոլորտային բարեփոխումների ընթացիկ արդյունքները։

ՀՀ ՔԾԽ նախագահը ՀԲ-ին շնորհակալություն հայտնեց քաղծառայության համակարգի արդիականացմանը ցուցաբերվող նյութատեխնիկական, մեթոդական զգալի աջակցության համար։ Մանվել Բադալյանը նշեց, որ ծրագրով նախանշված բոլոր գործընթացները հիմնականում գտնվում են ավարտական փուլում։ Մասնավորապես՝ արդեն ավարտին են մոտենում քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման մոդուլների մշակման և նախապես ստեղծված ծրագրային պլատֆորմին համապատասխանեցնելու, մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական էլեկտրոնային ծրագիրը Հայաստանի պետական կառավարման ոլորտում շահագործվող այլ էլեկտրոնային համակարգերին ինտեգրելու աշխատանքները։ Բացի դրանցից, քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման նոր մեթոդաբանության և չափորոշիչների մշակումից հետո պետական 5 մարմիններում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակում ներկայումս փորձարկվում է դրանց էֆեկտիվությունը։ Արդյունքների վերլուծումից, ի հայտ եկած հնարավոր թերությունների շտկումից հետո գնահատման նոր համակարգը կգործարկվի ամբողջ ոլորտում։ Ընթացքի մեջ են նաև պետական մարմիններում քաղաքացիական ծառայության էթիկայի հանձնաժողովների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի իրականացման տեմպերի կապակցությամբ։ Պատվիրակության անդամները հույս հայտնեցին, որ դա լավ նախադրյալներ է ստեղծում ծրագրի հաջորդ փուլի համար։ Նրանք հետաքրքրվեցին նաև ընդունված «ՀՀ քաղաքացիական ծառայության բարեփոխումների ռազմավարություն»-ից, մասնավորապես այն կառուցակարգերից, որոնց ներդրմամբ անցում է արվելու արժանիքահեն քաղաքացիական ծառայության։
Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031