Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն՝ «Ադրբեջանի ֆաշիստական դոսյեն վեր հանելու», ԼՂՀ-ն ճանաչելու մասին (Տեսանյութ)

Ապրիլ 04,2016 12:49

Այսօր ԱԺ նիստում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսեց Ադրբեջանի ագրեսիվ ահաբեկչական գործողությունների մասին: Նա ասաց, որ ցավոք, ունենք մարդկային կորուստներ թե՛ քաղաքացիական բնակչության ,թե՛ մեր հերոս զինծառայողների շրջանում: Նա առաջարկեց րոպե լռությամբ հարգել զինծառայողների հիշատակը:

Նա ասաց, որ ԱԺ բոլոր խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների կողմից համատեղ հայտարարություն են պատրաստել՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց քննարկում կազմակերպել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնելու, «Ադրբեջանի ֆաշիստական դոսյեն վեր հանելու համար»: Նա ասաց, որ պետք է պարզ ցուցադրեն ադրբեջանական զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը, մեծահասակ խաղաղ բնակիչների ականջ կտրելն ու նրանց սպանելը:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բարձր է գնահատում պատգամավորի բարձր հայրենասիրական պահվածքը, բայց իրենց ԱԺ հայտարարության մեջ կոչ կա միջազգային հանրությանը, իսկ միջազգային հանրության մեջ նաեւ մտնում է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը: Նա բարձր գնահատեց, որ այս օրերին կա աննախադեպ համախմբում, չկա ընդդիմություն-իշխանություն. «Մենք բոլորս քույր եւ եղբայրներ ենք»:

Հրանտ Բագրատյան էլ առաջարկեց ԱԺ օրակարգում ընդգրկել ՀՀ_ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու հարցը: Շարմազանովն ասաց, որ հիմա աշխատանքներ են գնում այդ ուղղությամբ, երբ ավարտվեն, ստորագրությունները հավաքվեն, կքննարկվի նաեւ այդ հարցը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930