Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Մինչեւ գետին խոնարհվում եմ մեր ժողովրդի առջեւ»

Ապրիլ 06,2016 19:45

Բանակցային գործընթացի գնալը լավագո՞ւյն տարբերակն է այս իրավիճակում: Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը այս հարցին պատասխանեց. «Ընդհանուր առմամբ մեզ համար շատ հարազատ ԼՂՀ հակամարտության շրջանակներում բանակցային գործընթացը միշտ պետք է շարունակական լինի: Մեզ համար ամենակարեւոր խնդիրներից մեկը վստահության մեխանիզմների ձեւավորումն է, նկատի ունեմ հրադադարի պայմանագիրը իրականացնելը, ոտնձգություններից զերծ մնալը եւ միջազգային հետաքննության անցկացումը: Եթե ձեզ թվում է, թե մենք կարող ենք այսօր թույլ կողմից ներկայանալ՝ այդպես չէ:

Առկա պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը գտնվելով ԼՂՀ-ի հետ լայնածավալ պատերազմական իրավիճակում, ոչ մի հաջողության չի հասել: Դեռ ավելին՝ հուժկու հակահարված է ստացել: 10-ից ավելի անգամ կորուստներ ունեն: Այս պայմաններում այդ նախաձեռնությունների կողմերից մեկը իրենք են եղել, որ ստեղծենք պայմաններ եւ դադարեցնենք կրակը՝ հետագայում այլ որոշում կայացնելու համար»:

Նախարարն ասաց, որ այսօր հրադադարի ռեժիմի որոշակի խախտումներ են եղել ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկելի է:

Նախարարն ասաց, որ «մինչեւ գետին խոնարհվում եմ մեր ժողովրդի առջեւ: Նրանց առջեւ, ովքեր կանգնեցին բանակի կողքին, ովքեր կամավոր մեկնեցին ճակատ՝ համալրելու Արցախի բանակի շարքերը»:

Հարցին՝ կարծիք կա, որ միայն նոր տարածքներ գրավելով կարող ենք լռեցնել Ադրբեջանին՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Թույլ տվեք չխորանալ ռազմական գործերի մեջ, թույլ տվեք այն իրականացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930