Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրգեն Կլոպը լավ է ճանաչում «Բորուսիան», բայց ինչպես կանգնեցնել Մխիթարյանին՝ չգիտի

Ապրիլ 07,2016 18:33

Այսօր Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալելու է անգլիական «Լիվերպուլին», որը ղեկավարում է «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Լրատվամիջոցները գրում են, որ Կլոպը շատ լավ գիտի իր նախկին թիմի բոլոր ուժեղ կողմերը, բայց չգիտի՝ ինչպես կանգնեցնել Հենրիխ Մխիթարյանին: «Championat.com»-ի թղթակից Ալեքսանդր Սլուժակովը գրում է. «Ի՞նչ անել, երբ Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում հրաշքներ է գործում: Ասում են, թե Կլոպը լավ գիտի իր ղեկավարած նախկին թիմի բոլոր ուժեղ կողմերը: Բայց մի բան է իմանալը, մեկ այլ բան՝ գործնականում Մխիթարյանին, Ռոյսին եւ Օբամեյանգին կանգնեցնելը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930