Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. Իրական պատմություն

Ապրիլ 11,2016 15:55
artur agabekyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

1991 թ. հունիսին, երբ դեպորտացիայի էին ենթարկում Հադրութի շրջանի գյուղերը, տեղահանում էին խաղաղ բնակչությանը, ես՝ որպես Հադրութի ընդհատակի հրամանատար, ունեի ընդամենը 27 ավտոմատ և 2 գնդացիր:

Հունիս ամսվա վերջին ընդհատակում զինված տղաների մի մասը զենքերը հանձնեցին և սկսեցին համոզել, որ կռիվը անիմաստ է:

Այդ օրերին ողջ Արցախում պարտվողական տրամադրություն էր, որի հետ չէին հաշտվում ընդհատակում գործող հարյուրավոր տղաներ, որոնք համախմբվել էին մեկ հրամանատարության ներքո և փորձում էին փոքրաթիվ զենքով դիմակայել հազարավոր օմոնականներին և Խորհրդային Միության ներքին զորքերին, որոնք գործում էին միասին՝ նպատակ ունենալով Արցախը հայաթափել՝ գործելով հարավից և հյուսիսից:

Այդ օրերին ես փորձում էի գտնել տղաներ, որոնք զենք կվերցնեն: Հադրութում հանդիպեցի իմ ուսանողական ընկերոջը՝ սկսելով ներկայացնել, թե որն է ելքը՝ հեռվից մոտիկանալով հիմնական նպատակին: Նա խոսքս կտրեց ու ասաց՝ ելքը մեկն է, պետք է մեր շարժման լիդերներին՝ Հադրութում, Մարտունիում, Ստեփանակերտում և ամենուր բռնենք և մեր ձեռքով հանձնենք Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի հանգիստ ապրենք մեր հողի վրա:

Չեմ շարունակում պատմությունս, բայց ցավով և հպարտությամբ նշեմ, որ իմ ընկերը 1994 թ. հերոսաբար զոհվեց, զոհվեց փրկելով Կապանի բրիգադի տասնյակ զինվորների ու արժանացավ մարտական խաչի:

Այնպես որ, ներողամիտ կլինեմ բոլոր չարախոսների նկատմամբ՝ ճանաչելով ու չճանաչելով նրանց: Գիտեմ, որ ընդամենը ժամանակի խնդիր է և նրանք դարձի են գալու, ինչու չէ նաև վստահ եմ, որ նրանց մի մասը իմ ընկերոջ պես հերոսանալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930