Լրահոս
Օրվա լրահոսը

Ես գիտեմ ինչ բան է ծնողազուրկ լինելը և չեմ ցանկանա, որ իմ երեխաները նույնը զգան

Ապրիլ 12,2016 15:28

Լիլիթ Մինասյանը երկու երեխայի մայր է: Երիտասարդ մայրիկն ունեցել է անհրաժեշտ վաղաժամ ծննդաբերություն՝ հասունացող հիվանդության պատճառով:

Կրծքի հատվածում զգացել է սուր ցավեր, որի հետևանքով դիմել է բժշկի, հանձնել անհրաժեշտ անալիզներ և պարզել, որ ունի կրծքի չարորակ քաղցկեղ:Քանաքեռի ուռուցքաբանականում բժիշկն ասել է, որ պետք է կատարվի երեխայի վաղաժամ ծննդաբերություն՝ հիվանդության դեմն առնելու անհրաժեշտությունից ելնելով:

Զրուցեցինք Լիլիթ Մինասյանի հետ պարզելու համար հիվանդության մանրամասները: Մեզ հետ զրույցի ժամանակ Լիլիթն ասաց. «Իմ երիտասարդ ընտանիքում բախվել ենք մեծ խնդրի և դժբախտության: Ինձ մոտ հղիության ընթացքում ախտորոշվել է կրծքի չարորակ քաղցկեղ, որի պատճառով երեխան ծնվել է յոթերորդ ամսում՝ կեսարյան հատումով: Այս պահին երեխայի մոտ ամեն ինչ նորմալ է, գտնվում է ծննդատանը բժիշկների հսկողության տակ, քանի որ շատ փոքր է դեռ քաշով:

Ես երկկողմանի վաղաժամ ծնողազուրկ եմ (կորցրել եմ ծնողներիս հիվանդությունների պատճառով), հիմա կարիք ունեմ հրատապ բժշկական միջամտությունների՝ քիմիոթերապիայի կուրսեր և վիրահատություն:

Ունեմ նաև 3.5 տարեկան տղա երեխա: Մեր ընտանիքում միակ աշխատողը ամուսինս է, որի աշխատավարձով չենք կարող հոգալ բոլոր ֆինանսական ծախսերը, իսկ այդ ծախսերը մեծ թվով գումարների հետ են կապված, ուստի խնդրում եմ Ձեր օգնությունը: Ես գիտեմ ինչ բան է ծնողազուրկ լինելը և չեմ ցանկանա, որ իմ երեխաները նույնը զգան:Կանխավ շնորհակալություն եմ հայտնում մեզ օգնելու ակնկալիքով»:

Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ ենք դիմում օգնության ակնկալիքով՝ երիտասարդ ընտանիքի անդորրը և առողջությունը վերադարձնելու փափագելի ցանկությամբ:

Արդշինբանկում բացվել են հաշվեհամարներ Լիլիթի ամուսնու՝ Աշոտ Այդինյանի անունով.

AMD… 2470103487840000
EUR… 2470103487840020…SWIFT/BIG Code: ASHBAM22
USD… 2470103487840010…SWIFT/BIG Code: ASHBAM22
RUR… 2470103487840030…SWIFT/BIG Code: ASHBAM22

Կարող եք կապ հաստատել նաև Աշոտի հետ:
Աշոտի հեռախոսահամարներն են .

(+374)96916110, (+374)77916110, 096916110, 077916110

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930