Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին եկել էր հրաժեշտ տալու թշնամուն ահուսարսափի մեջ պահած փոխգնդապետ հերոսին (Ֆոտոշարք)

Ապրիլ 13,2016 16:23

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից հուղարկավորվեցին Ջեբրայիլում նահատակված 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին, որին թշնամին կնքել էր «Մառոզ Ալիկ» անունով: Նա Ջեբրայիլում հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալն էր:

Հերոսին հրաժեշտ տալու էր եկել ողջ Գյումրին. ուսուցիչներ, դերասաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մեծ թվով զինվորականներ, ոստիկաններ, դատախազներ… Թատրոնի շենքի ներսում ու բակում ասեղ գցելու տեղ չկար. տղամարդիկ թատրոնի շենք մտնելիս հանում էին գլխարկները, խոնարհվում հերոսի առաջ, կանայք աղոթում ու խաչակնքում էին:

Aleqsan_Araqelyan_2Aleqsan_Araqelyan_5Aleqsan_Araqelyan_6Aleqsan_Araqelyan_7Aleqsan_Araqelyan_8Aleqsan_Araqelyan_10Aleqsan_Araqelyan_11Aleqsan_Araqelyan_12Թատրոնի շենքից Ալեքսան Առաքելյանին դուրս բերելիս, հայրը՝ զինվորական ենթասպա Գեւորգ Առաքելյանը, աղիողորմ ձայնով բացականչեց. «Արի, արի, հերոս որդի, արի»: Նա մինչեւ վերջ չէր կորցնում հույսը, որ որդուն ողջ կտեսնի:

Ալեքսան Առաքելյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, լսելով կրակոցի ձայներ, շտապել էր դիրքեր, այստեղ տեսնելով դիրքերը գրաված թշնամուն՝ սկսել էր անզիջում կռիվ նրա դեմ, անգամ ուսից վիրավորվելով՝ շարունակել էր թեժ մարտը:

Թշնամին մի քանի օր է չէր տալիս նրա մարմինը. նա երկու օր առաջ հայկական կողմին փոխանցված 18 զոհերի մեջ էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930