Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ պատգամավորներն այցելել են 102-րդ ռազմակայան

Ապրիլ 18,2016 11:12

Ապրիլի 16-ին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ հանձնաժողովի անդամների ուղեկցությամբ այցելել են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: Հրամանատարը ներկայացրել է ռազմակայանի գործունեությունը, որից հետո խորհրդարանականները եղել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցում եւ թանգարանում: Կորյուն Նահապետյանը եւ ՌԴ ԴԺ ԴԽ պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը գրառում են կատարել թանգարանի Պատվո հյուրերի գրքում:

Նշենք, որ 102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:

Պատվիրակությունն այնուհետեւ այցելել է Գյումրու ռուսական ուղղափառ եկեղեցի-ժամատուն: «Պատվո բլուր» հարթակում նրանք ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել Կարսի ամրոցի գրավման ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին:

Պատգամավորները եղել են Գյումրիում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորամասում, զրուցել հրամանատարական կազմի հետ:

 

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930