Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Սերժ Սարգսյանին՝ Լավրովի հետ Լևոն Հայրապետյանի հարցը քննարկելու վերաբերյալ

Ապրիլ 20,2016 13:33

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ապրող 5000-ից ավելի հայեր իրենց ստորագրությունն են դրել Սերժ Սարգսյանին հասցեագրված բաց նամակի տակ, որում կոչ է արվում ապրիլի 22-ին Երևանում Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպման ընթացքում բարձրացնել Մոսկվայում կալանավորված բարերար Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը՝ առողջական վիճակի բերումով փոխելու հարցը:

«Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատթարանում է օրավուր, նրան բժշկական անընդմեջ օգնություն է անհրաժեշտ: Առողջական այդպիսի խնդիրներ ունեցող նման հային նման ձևով ստորացնելը նսեմացնում է մեր ողջ ազգը: Մարդ, ով հայ ժողովրդի առաջ նման արժանիքներ ունի, ենթարկվում է նման վերաբերմունքի, իսկ մենք լռում ենք: Եթե Լևոն Հյրապետյանի հետ բանտում մի բան պատահի, դա կլինի մեր ազգային խայտառակությունը: Հարկ է նշել, որ Հայրապետյանը նաև ՀՀ քաղաքացի է, ուստիև մենք պատասխանատու ենք նրա համար ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով:

Այն հիվանդությունների փունջը, որով ներկայումս տառապում է Հայրապետյանը /քաղցկեղ, շաքարային դիաբետ, արյան հիպերտոնիա, հետինսուլտային վիճակ/ թե´ ՌԴ իրավական ակտերով, թե´ զուտ մարդասիրական նկատառումներից ելնելով նրա պատժի տեսակի փոփոխման հիմք է հանդիսանում:

Հաշվի առնելով Սերգեյ Լավրովի հետ սպասվող հանդիպումը, խնդրում ենք Ձեզ Արցախի սահմանագծում ստեղծված իրավիճակին զուգահեռ բարձրացնել նաև Լևոն Հայրապետյանի պատժի տեսակը փոխելու խնդիրը՝ հաշվի առնելով նրա՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը»,- ասվում է բաց նամակում, որի հեղինակները լիահույս են, որ իրենց խնդրանքը արձագանք կստանա:

«Ազատություն Լևոն Հայրապետյանին»

 քաղաքացիական նախաձեռնություն

ՀՀ, Երևան

20.04.2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930