Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը Ալիկ Միրզաբեկյանին ազատել է պաշտոնից

Ապրիլ 26,2016 13:34

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Ա. ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ – ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված`Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից։

Հ. Գ. Հիշեցնենք, որ Aravot.am-ն ուսումնասիրելով ՊՆ բարձրաստիճան պաշտոնյանների հայտարարագրերը, պարզել էր, որ օրինակ, ամենահարուստ փոխնախարարը, համենայնդեպս, ըստ պաշտոնական հայտարարագրերի, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանն է: Նրա հայտարարագրած ունեցվածքը ՊՆ նախարարի, այլ փոխնախարարների եւ գլխավոր շտաբի պետի հայտարարագրած ունեցվածքներից էլ ավելին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930