Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նպատակը չի արդարացնում միջոցները

Մարտ 04,2020 17:23

Սամվել Բաբայանի արձագանքը Aravot.am կայքում հրապարակված «Իսկ հիմա՝ հրապարակավ» հոդվածին

Տևական ժամանակ է քաղաքագետ, դիվանագետ, փորձագետ, մեդիագետ և ԱՄԵՆագետ Վահրամ Աթանեսյանը պետպատվերի շրջանակներում թիրախավորել է Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանին: Այսպիսի մոտեցումը միանգամայն ընկալելի է՝ հատկապես հեղինակի ֆինանսավորման աղբյուրների բազմազանության ֆոնին: Լրահոսին հետևողները, սակայն, կփաստեն, որ այս ֆինանսները փոշիանում են Սամվել Բաբայանի արհամարհական լռությամբ:

Գրիչն, անշուշտ, կարող է հմտորեն շարադրել պատվերը, սակայն արդյո՞ք նույն հաջողությամբ կարող է մարսվել հորինվածքը, առավել ևս երբ կասկածի տակ են դրվում բացարձակ ճշմարտություններ, տվյալ դեպքում՝ Սամվել Բաբայան ռազմական գործչի ունակություններն ու նվիրումը Արցախին:

Այս անգամ Վ. Աթանեսյանը անկաշառության իմիտացիա է բեմադրել Aravot.am-ում՝ «հրապարակավ» ճռճռան հարցեր հնչեցնելով այն մասին, թե ինչու 1993-1994 թվականներին չազատագրվեցին Մարտակերտի և Մարտունու շրջանի մի քանի գյուղերը, ինչու 1994-ի գարնանը մեր զորքերը կանգ առան Թալիշում, չազատագրեցին Շահումյանը, չկազմակերպեցին Միր-Բաշիրի անկումը, հռետորական հարց ուղղում լսարանին՝  «Սամվել Բաբայանը չի՞ ցանկացել ազատագրել գոնե Մարտակերտի շրջանի գյուղերը, տվյալ ուղղությամբ վերականգնել նախկին ԼՂԻՄ վարչական սահմանը», ապա «տրամաբանված» փորձագիտական դիրքերից եզրակացնում, որ հակառակորդի հսկողության տակ մնացած գյուղերի բնակիչները իրավունք ունեն իրենց խաբված համարել Սամվել Բաբայանից:

Այդ մարդիկ, այո´, իրավունք ունեն իրենց խաբված համարել, քանի որ տարիներ շարունակ խաբվել են պատմության չիմացությունից և գրչակներից: Չնայած դասալիք գրչակը որտեղի՞ց պիտի իմանա պատմությունը. քանի՞ անգամ ես դու՝ Վահրա´մ Աթանեսյան,  կանգնել սահմանին կամ՝ կյանքում գոնե մեկ անգամ զենք բռնած կա՞ս:

Իսկ թվարկված տարածքները չազատագելու մասին ինչուների պատասխանները դժվար չէ ստանալ առաջին աղբյուրից: Հուշենք՝ ինչպես: 1994 թվականի մարտին ու՞մ հրամանով է զինամթերք մատակարարելու համար ձերբակալվել Ալիկ Միրզաբեկյանը: Ինչու՞ է Սերժ Սարգսյանը 1994-ի ապրիլին «գործուղվել» Ղարաբաղ (Հայաստանում կույրաղիքի բժիշկ չկա՞ր): 1994-ի ապրիլի 17-ից հետո ինչու՞ փաստացի զինամթերք չի ստացվել Ղարաբաղում: Այս հարցերի խոսուն պատասխանները սպասում են արխիվներում: Իսկ Մարտունու շրջանի հետ կապված հարցերի պատասխանները Մովսես Հակոբյանը կտա՝ վերջապես խոստովանելով, թե ինչու է առանց կենդանի թուրք տեսնելու նահանջել 9 կիլոմետր՝ զիջելով Աղբուռույի բարձունքը: Հետաքրքրում է նաև Հորադի՞զը. 1994-ի հունվարի խայտառակության մասին կպատմի Վարդան Ավետիսյանը:

Չնսեմացնելու համար մեր հաղթանակն ու նրանց «գլխավոր» դերակատարներին, Սամվել Բաբայանը չի անդրադարձել և չի անդրադառնալու գրչակներին և նրանց պրիմիտիվ հորջորջումներին: Այլապես վահրամաթանաեսյանները պատվերը կատարված կհամարեն, դրանց դիմաց ստացած կլորիկ հոնորարները՝ վաստակած:

Հ. Գ. Վահրա´մ Աթանեսյան, Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական քարոզարշավը բազմապատկել է պատվերներիդ քանակը, շատ ես ծանրաբեռնվել, հետևիր առողջությանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031