Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Սեմութ. «Չեմ կարծում, որ կա մի ժամանակ, երբ երկխոսությունը և բանակցությունները լավ գաղափար չեն». «168 ժամ»

Ապրիլ 28,2016 13:02

«168 ժամ»-ի զրուցակիցն է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» խորհրդատվական խորհրդի անդամ, բրիտանական LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, նախկինում Օքսֆորդի համալսարանի OxGAPS-ի համակարգող Դենիս Սեմութը

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց «Bloomberg»-ին ապրիլյան պատերազմի մասին՝ նշելով, որ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ իրավիճակն այսօր ամբողջությամբ այլ է։ Նա նաև նշել էր, որ չի տեսնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն։ Այս պատերազմից հետո Սարգսյանն ընդհանուր առմամբ կոշտացրել է իր հռետորաբանությունը Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս դիրքորոշումը։

– Որպես մարդ, ով հավատում է, որ Ղարաբաղի հակամարտությունը չունի կարգավորում պատերազմի և բռնության միջոցով, չեմ կարծում, որ կա մի ժամանակ, երբ երկխոսությունը և բանակցությունները լավ գաղափար չեն։ Երկու կողմերը պետք է մնան ներգրավված խաղաղ գործընթացում։

Վերջին չորս շաբաթների իրադարձություններից հետո կարելի է նկատել իրատեսականություն Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի քաղաքականությունում։ Դասեր քաղվել են։ Ցավոք սրտի, հաշվի առնելով անցյալի փորձը, ամենայն հավանականությամբ, դրանք շուտով կմոռացվեն։

– Ի՞նչ պետք է սպասել համանախագահներից, որոնք, իրենց իսկ պնդմամբ, աշխատում են խաղաղ բանակցությունները վերակենդանացնելու ուղղությամբ, ի՞նչ պետք է նրանք անեն այս վտանգավոր իրավիճակում։

– Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, որոնք համանախագահում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, փորձում են նվազեցնել

լարվածությունը շփման գծում՝ վերականգնելով երկխոսությունը։ Սակայն նրանց աշխատանքն այսօր շատ ավելի բարդ է, քան մեկ ամիս առաջ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930