Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումը

Մայիս 05,2016 11:13

Ս.թ. մայիսի 3-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել Եվրոպական ակումբի բացումը: Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

«Եվրոպական ակումբը» ստեղծվել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ: Եվրոպական ակումբի նպատակն է համախմբել գիտնականների և փորձագետների հայկական և եվրոպական համալսարաններից և հետազոտական կենտրոններից Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում միջազգային և տարածաշրջանային քաղաքականությունների, ինչպես նաև ԵՄ քաղաքականության վերաբերյալ առողջ քննարկումներ և բանավեճեր խթանելու և անցկացնելու նպատակով: Քննարկումներին հրավիրվում են հայտնի փորձագետներ` որպես բանախոսներ: Քննարկումները տեղի են ունենում <Չատամ Հաուսի> կանոններով`փակ քննարկման ձևաչափով:

Ակումբի առաջին քննարկումը նվիրված էր «ԵՄ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի համընկման և բախման հեռանկարները» թեմային:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 

Centre for European Studies

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031